Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.11.2024 | 00:01

Քում ամենազօր

եւ յաղթող տէրութեանդ

կրկնի ամենայն ծունր

յերկրպագութիւն,

եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո:

Նայեա՛ յերկրպագութիւնս մեր

եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան:

Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան,

որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ

եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի,

հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր

պարգեւս Քոյին բարեացդ.

որում եւ զմեզ մեծի շնորհացդ

արժանաւորս արասցես՝

դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո,

Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս,

որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.

ամէն:

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ